Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և աշխատանքը

Անհրաժեշտ օգնություն գործարար կանանց

Անհրաժեշտ օգնություն գործարար կանանց

Աշխատանքային օրը մոտեցել է ավարտին։ Վերջին հաճախորդն արդեն դուրս է եկել ձեր դեղատնից։ Վերջապես կարելի է խալաթը հանել և հանգստանալ։ Բայց, ցավոք, դրա ժամանակը չունեք, քանի որ տանը շատ գործեր ունեք անելու, որոնք, չգիտես ինչու, ձեր ''մենաշնորհն'' են դարձել։

 

Իսկ շաբաթ օրը, որն իրավամբ հանգստանալու համար է, ձեզ համար վերածվել է ''եփել-թափել-արդուկելու'' օրվա։ հոգնե՞լ եք։ Եթե այո', ապա ճիշտ ժամանակն է մտածել առօրյա հոգսերում օգնական գտնելու մասին։

 

ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

 

Եթե 20 տարի առաջ տան աշխատող վարձելը համարվում էր շքեղություն և սովետական քաղաքացու շահերի ոտնահարում, ապա մեր օրերում ակտիվ մասնագիտական կյանք վարող կանանց համար տնային աշխատող ունենալը պարզապես անհրաժեշտություն է։

 

ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

 

Նախ և առաջ շատ բան փոխվել է հենց ընտանիքի ներսում։ Եթե առաջ մի հարկի տակ մի քանի սերունդ էր ապրում, և, որպես կանոն, ընտանիքի ամենատարեց անդամներն էին իրենց վրա վերցնում տան բոլոր հոգսերը, զբաղվում երեխաների դաստիարակությամբ, որպեսզի երիտասարդները տնօրինեն իրենց ժամանակը, ապա այսօր ինքնուրույնության ձգտող երիտասարդությունն ամեն գնով փորձում է առանձին ապրել։ Ժամանակակից տատիկ-պապիկներն էլ չեն երազում իրենց առօրյան ծանրաբեռնելու ավելորդ հոգսերով։ Բացի այդ, նրանցից շատերը դեռևս աշխատում են։

 

Ժամանակակից կյանքի լարված պայմաններում տնային տնտեսությամբ զբաղվելու համար կնոջը շատ քիչ ժամանակ է մնում։ Կանոնակարգված աշխատանքային օր հասկացողությունը գնալով վերանում է։ Մերօրյա կանայք խիստ տարված են իրենց մասնագիտական կյանքով և շատ հաճախ մի քանի տեղ են աշխատում։ Արդյունքում տան հոգսերով զբաղվելու ո'չ ժամանակ է մնում, ո'չ էլ ուժ։

 

Այս պարագայում տնային աշխատող ունենալը կանանց հնարավորություն է ընձեռում նաև զբաղվելու իրենցով։ Չէ՞ որ, եթե ճաշը եփված է, սպիտակեղենը` լվացված և արդուկված, բնակարանը` մաքուր, ապա կինը հանգիստ կարող է այցելել վարսավիրանոց, կարդալ վաղուց մի կողմ դրված գիտական հոդվածը, հարդարել մատները։ Մայրիկի նման ''ՙազատությունը'' երեխաների սրտով էլ կլինի, քանի որ նա կսկսի ավելի շատ հետաքրքրվել իրենց ուսումնական հաջողություններով։

 

Այլ կերպ ասած` տնային աշխատող ունենալը կնոջը թույլ է տալիս խնայել թե' իր ֆիզիկական և թե' հոգեկան ուժերը։

 

ԴՐԱՄԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

 

Հայտնի բան է, որ դրամը երկնքից մանանայի պես չի թափվում։ Ահա թե ինչու, կինը երբեմն դժվարությամբ է վճարում խանութից գնված կասկածելի պարունակությամբ կոտլետների և պատրաստի այլ կերակրատեսակների համար։ Բոլորս էլ գիտենք, որ ոչինչ չի կարող փոխարինել մայրիկի եփած մի աման տաք ճաշին։ Ավելին, տանը պատրաստելիս ծախսերը կրկնակի անգամ քիչ են։ Այսպիսով, ավելի ձեռնտու է գնել ճաշի համար անհրաժեշտ ողջ մթերքը և վարձել մեկին, որը շաբաթական 2 անգամ կգա և ճաշ կեփի։

 

Նույնն էլ վերաբերում է բոլոր մյուս տնային գործերին։ Պարզապես անհրաժեշտ է իրապես գնահատել այն ուժերն ու ժամանակը, որ կծախսեք տնային գործերի վրա, և ինքներդ որոշեք` արդյոք ձեզ պե՞տք է տնային աշխատող, թե՞ ոչ։

 

Վարձու տնային աշխատողներին վճարվող գումարը սահմանվում է ըստ նրանց կատարած գործի։ Մեծ դեր է խաղում նաև ձեր բնակության վայրը։ Մեծ քաղաքներում նման աշխատանքն անհամեմատ ավելի թանկ է, քան գավառում։ Ստիպված կլինեք նաև թանկ վճարել, եթե տան աշխատողին ամեն օր եք կանչում։ Եթե տնային աշխատող գտնելու համար պատրաստվում եք դիմել հատուկ գործակալությունների, ապա չզարմանաք, եթե ձեզ բարձր գներ առաջարկեն։

 

ՈՐՏԵ՞Ղ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՓՆՏՐԵԼ ՏԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ

 

Պատուհաններ լվանալու, բնակարանի մաքրման և գնումներ կատարելու ծառայությունները գոյություն ունեին դեռևս խորհրդային տարիներին։

 

Սրա ժամանակակից տարբերակներն այն գործակալություններն են, որոնք առաջարկում են տնային աշխատողի, խոհարարի, երեխա խնամողի և այլ ծառայություններ։ Այդ գործակալություններում տրամադրվող ծառայությունների գներն անհամեմատ բարձր են, սակայն դրական կողմերը շատ են։ Նախ և առաջ այնտեղ դուք կարող եք մանրամասն տեղեկանալ ապագա աշխատողի մասին. անձնական թերթիկ, լուսանկար, տեղեկանք-երաշխավորագիր նախկին գործատուից, տեղեկանք առողջական վիճակի մասին։ Որոշ գործակալություններ անգամ կազմակերպում են այցելություն ապագա աշխատակցի տուն, որպեսզի դուք ինքներդ համոզվեք վերջինիս կենցաղի վայելուչ լինելում։ Իսկ եթե ինչ-որ պատճառներով տան աշխատողը ձեր սրտով չէ, ապա մի քանի օրվա մեջ գործակալությունը կարող է մեկ ուրիշին առաջարկել։ Որոշ քմահաճ տնտեսուհիներ հինգից ութ օգնականներ փորձելուց հետո են միայն կարողանում գտնել իրենց պայմաններին համապատասխանող թեկնածուին։ Ու որ ամենակարևորն է, գործակալությունը պատասխանատվություն է կրում բոլոր թեկնածուների համար։ Եթե ապաշնորհ աշխատողը փչացրել է, ասենք, խոհանոցային կոմբայնը, գործակալությունը նրան պարտադրում է փոխհատուցել պատճառած վնասը։

 

Կա նաև մեկ այլ հնարավոր տարբերակ. ծանոթների միջոցով գտնել ինչ-որ մի կնոջ, որը պատրաստ կլինի փոքր վարձատրությամբ ձեր հոգսերի մի մասը վերցնել իր վրա։ Սակայն հաճախ կողմնակի մարդը, հայտնվելով ձեր տանը, կարող է մեծ հետաքրքրություն դրսևորել ձեր անձնական և ընտանեկան անցուդարձի հանդեպ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հավաստիանալ ապագա տնային աշխատողի ազնվության և զսպվածության մեջ։ Դրանում ձեզ կօգնեն նախկին գործատուները։ Ցանկալի չէ աշխատանքի վերցնել ձեր նույնիսկ հեռավոր ազգականին, քանզի ուզածդ հանձնարություն նա կարող է դժկամությամբ կամ որպես վիրավորանք ընդունել։

 

ԻՆՉԻ՞Ն ՊԵՏՔ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂ ԸՆՏՐԵԼԻՍ

 

ՏԱՐԻՔԸ
Տնային աշխատողի համար ամենահարմար տարիքային հատվածը երեսունհինգից հիսունհինգն է։ Երիտասարդ կանայք անփորձ են և փոքր-ինչ քմահաճ, իսկ տարեցները հաճախ դանդաղաշարժ են և մեծ ծանրաբեռնվածության չեն դիմանում։

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԱԽՈՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ
Որպես կանոն, նախկինում ղեկավար պաշտոն զբաղեցրած կանայք դժվարությամբ են համակերպվում տնային աշխատողի կարգավիճակին, քանի որ հաճախ այս դեպքում նրանք պետք է հնազանդվեն ուրիշների հրահանգներին։

 

ԱՐՏԱՔԻՆՆ ՈՒ ՀԱԳՈՒԿԱՊԸ
Եթե Ձեր ապագա աշխատողը հանդիպման է գալիս հարդարած, ներկած երկար եղունգներով և ճոխ սանրվածքով, ապա ամենայն հավանականությամբ նա չի պատկերացնում իր ապագա պարտականությունները։ Ընդունելի չէ նաև մյուս ծայրահեղությունը, երբ կինն աշխատանքային հանդիպման է գալիս փնթի և անխնամ տեսքով։ Եթե կինն ինքն անխնամ է ու թափթփված, ապա ինչպե՞ս պետք է հոգ տանի ձեր տան մաքրության մասին։

 

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Յուրաքանչյուր մարդ ունի իր բնավորության գծերը, սովորությունները, արժանիքներն ու թերությունները։ Այս պարագայում կարևորն այն է, որ նրան ընդունեն այնպիսին, ինչպիսին որ նա կա։

 

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՌՈՒՑԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Նախ և առաջ չպետք է մոռանալ, որ դուք աշխատող եք վարձում, որի համար դուք գործատու եք։ Այդ իսկ պատճառով ''ՙխաղի կանոնները'' հենց առաջին օրվանից պետք է պարզ լինեն։ Տնային աշխատողը պետք է իրազեկ լինի իր բոլոր պարտականությունների և իրավունքների մասին։ Այսպիսով, դուք կխուսափեք ամեն կարգի թյուրիմացություններից. չէ՞ որ օրերից մի օր տնային աշխատողը կարող է հրաժարվել ինչ-ինչ պարտականություններից, փոխել աշխատաժամերը կամ աշխատավարձի բարձրացում պահանջել։

 

Ի սկզբանե պայմանավորվածություն ձե'ռք բերեք հետևյալի մասին.
1. Ձեր հեռախոսից զանգահարելու հարցը. փորձը ցույց է տալիս, որ երբեմն տնային աշխատող ունեցողները ստիպված են լինում ամսվա վերջում անծանոթ զանգերի համար հեռախոսային մեծ վճարումներ կատարել։ Պայմանավորվե'ք նաև հեռախոսազանգերին պատասխանելու կամ չպատասխանելու մասին։ Երբեմն տնային աշխատողի հեռախոսազանգերին անբարյացակամորեն պատասխանելը կարող է վնասել ձեր աշխատանքին։

 

2. Կենցաղային տեխնիկայի օգտագործումը. եթե դուք տնային աշխատողին թույլ եք տալիս օգտվել ձեր խոհանոցային կոմբայնից, ապա բարի եղեք բացատրել, թե այն ինչպես է աշխատում։

 

3. Թեյ կամ սուրճ խմելը, ճաշելը. մասնագետների պնդմամբ` այս հարցը երբեմն անախորժությունների տեղիք է տալիս։ Թերևս կհամաձայնվեք, որ, աշխատանքից տուն վերադառնալով, ձեզ համար տհաճ կլինի սառնարանը դատարկ գտնել։ Այդ իսկ պատճառով հենց սկզբից տնային աշխատողի հետ պայմանավորվեք, որ թեյ, սուրճ խմելը կամ մեկ ափսե ճաշ ուտելն իր իրավունքների մեջ է, սակայն, ասենք, պետք չէ ձեռք տալ կարմիր ձկնկիթի տուփին։

 

4. Բանալիներից և դրամապանակից օգտվելը. մանրադրամի չվերադարձնելը, անհրաժեշտ մթերքի պակասը և այլ կենցաղային հարցեր շատ հաճախ տնային աշխատողին հեռացնելու պատճառ են դառնում։ Չէ՞ որ մանր գողությանն ու խաբեությանը կարող են հետևել խոշորները։



Տնային տիրուհիների ջերմ բնավորությունն ու անկեղծությունը երբեմն լուրջ խնդիրներ են առաջացնում։ Իհարկե, պետք չէ տնային աշխատողի հետ ՙ''զինվորական'' կարգապահություն սահմանել։ Չափից դուրս խստությունն ու անընդհատ կրկնվող դիտողություններն ու նկատողություններն անտանելի կլինեն նույնիսկ ամենահամբերատար տան աշխատողի համար։ Սակայն շատ բարի լինելն էլ է վտանգավոր. նման պարագայում կարող են պարզապես ''նստել'' ձեր գլխին։ Այս կարգի հարաբերությունների դեպքում տնային աշխատողը հաճախ կարող է հրաժարվել ինչ-ինչ գործերից` պատճառաբանելով, որ վատ է զգում, կամ էլ ձեր վզին փաթաթել իր անձնական խնդիրները։ Գործատու-տնային աշխատող հարաբերությունները պետք է ի սկզբանե ճիշտ կառուցվեն, որպեսզի բացառվեն դեպքերը, երբ լոգարանը կեղտոտ է, քանի որ աշխատողի մեջքը ցավում է, կամ ճաշի ձավարը մաքրած չէ, որովհետև տան աշխատողն իր ակնոցը մոռացել է բերել։

 

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

 

Եթե հոդվածը կարդալուց հետո դուք այն եզրակացության գաք, որ տնային աշխատողն ավելի շատ կավելացնի ձեր հոգսերը, քան կթեթևացնի, ինչ-որ տեղ իրավացի կլինեք, քանի որ մեր օրերում շատ դժվար է լավ տնային աշխատող գտնելը։ Հաճախ դուք ստիպված կլինեք մեկ-երկու հոգու վերցնել ու փորձնական ժամկետից հետո հեռացնել, բայց մի' հուսահատվեք։ Չէ՞ որ եթե լավ աշխատող գտնեք, ապա ձեր կյանքը զգալիորեն կթեթևանա։

 

ՅՈՒՐԱՔՆՉՅՈՒՐ ՄԱՐԴ ՈՒՆԻ ԻՐ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԾԵՐԸ, ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐԺԱՆԻՔՆԵՐՆ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՆ Է, ՈՐ ՆՐԱՆ ԸՆԴՈՒՆԵՆ ԱՅՆՊԻՍԻն, ԻՆՉՊԻՍԻՆ ՈՐ ՆԱ ԿԱ։ ԻՆՉԻ՞Ն ՊԵՏՔ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂ ԸՆՏՐԵԼԻՍ:

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2008 (11)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեբաններն անվանել են աշխատավայրում սթրեսի 8 նշան. 1in.am
Հոգեբաններն անվանել են աշխատավայրում սթրեսի 8 նշան. 1in.am

Մի փոքր սթրեսն աշխատավայրում կարող է լավ ազդել աշխատունակության վրա: Սակայն մշտական սթրեսը բացասաբար է ազդում առողջության վրա: Այդպիսի կարծիք ունի հոգեթերապևտ Ջոան Քինգսլին, որն արդեն 25 տարի զբաղվում է...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Աշխատավայրում կենտրոնանալու 6 միջոց. 1in.am
Աշխատավայրում կենտրոնանալու 6 միջոց. 1in.am

Աշխատանքի ընթացքում մենք ստիպված ենք մշտապես լինել կապի մեջ` հեռախոսի և համակարգչի միջոցով: Որպեսզի դա խնդիր չդառնա, ubr.ua-ն ներկայացնում է 6 միջոց...

Աշխատավայրում
Կանայք տղամարդկանց կոլեկտիվում տառապում են քրոնիկ սթրեսով. գիտնականներ. 1in.am
Կանայք տղամարդկանց կոլեկտիվում տառապում են քրոնիկ սթրեսով. գիտնականներ. 1in.am

Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց կոլեկտիվում աշխատող կանանց համար շատ դժվար է: Այս մասին հայտնում է informing.ru-ն: Մասնագետները չափել են կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը կանանց շրջանում...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար
Բույրեր, որոնք կօգնեն առօրյա աշխատանքում. 1in.am
Բույրեր, որոնք կօգնեն առօրյա աշխատանքում. 1in.am

Գիտնականները պարզել են, որ կոնկրետ բույրերից օրգանիզմում բարձրանում է ցինեոլի մակարդակը, որը խթանում է նեյրոնների ակտիվությունը: Հենց դրա հետ են կապում մտավոր հանձնարարությունների փայլուն լուծումը, ագրեսիվության...

Աշխատավայրում
12 մեթոդ աշխատավայրում սթրեսից ազատվելու համար. 1in.am
12 մեթոդ աշխատավայրում սթրեսից ազատվելու համար. 1in.am

Lady.obozrevatel.com-ը մեթոդներ է առաջարկում աշխատավայրում սթրեսից ազատվելու համար...

Աշխատավայրում
Ժամանակն արդյունավետ ծախսելու օգտակար խորհուրդներ. 1in.am
Ժամանակն արդյունավետ ծախսելու օգտակար խորհուրդներ. 1in.am

Bbcont.ru-ի փոխանցմամբ՝ մարդիկ, ովքեր սովորել են արդյունավետորեն ծախսել իրենց ժամանակը, տնտեսել են իրենց կյանքի 1/3-ը: Ժամանակն արդյունավետորեն ծախսելու համար կան մի շարք օգտակար խորհուրդներ: Դրանցից...

Էներգիայի պակասը լրացնելու 3 եղանակ. 1in.am
Էներգիայի պակասը լրացնելու 3 եղանակ. 1in.am

Healthinfo.ua-ի փոխանցմամբ՝ ամեն օր մենք կատարում ենք այնպիսի գործեր, որոնք պահանջում են մեր էներգիայի մեծ պաշարներ՝ աշխատանք, ընտանիք, երեխաներ...

Աշխատակիցների հետ լավ վարվելու Google-ի գաղտնիքները. The Huffington Post. 1in.am
Աշխատակիցների հետ լավ վարվելու Google-ի գաղտնիքները. The Huffington Post. 1in.am

NEW YORK – «Մարդկանց մեծամասնությունը ներքաշված է աշխատանքի մեջ, բայց այդպես չպետք է լինի»...

Արագ հանգստանալու 7 միջոց. 1in.am
Արագ հանգստանալու 7 միջոց. 1in.am

Դեռ շատ գործ կա անելու, բայց էլ ուժ ու էներգիա չկա՞: healthinfo.ua-ն առույգությունն ու էներգիան արագ վերականգնելու մի քանի խորհուրդ է տալիս...

Մասնագետները պատմել են՝ ինչպես վարվել հարցազրույցի ժամանակ. 1in.am
Մասնագետները պատմել են՝ ինչպես վարվել հարցազրույցի ժամանակ. 1in.am

Գվելֆի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ կարևոր է չանհանգստանալ այն կապակցությամբ, արդյոք գործատուն տեսնում է քո հուզմունքը, թե ոչ: Ավելի լավ է կենտրոնանալ ընկերական...

Ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան. 1in.am
Ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան. 1in.am

Հայտնի է դարձել, թե ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան: Դրա համար ընդամենը պետք է էներգիայով սնուցվելու համար հավելյալ աղբյուրներ փնտրել, գրում է...

Օգտակար խորհուրդներ
5 տարբերակ, թե ինչպես կարող է աշխատանքը փչացնել քունը.
5 տարբերակ, թե ինչպես կարող է աշխատանքը փչացնել քունը.

Շատերն անհամբերությամբ են սպասում ուրբաթ երեկոյան ժամերին, երբ դուրս կգան գրասենյակից՝ առաջիկա հանգստյան օրերին լարվածությունը թոթափելու ոգևորությամբ: Իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհի աշխատողներին. պատճառը...

Քուն, քնի խանգարումներ Աշխատավայրում
Դրես-կոդի հոգեբանական նշանակությունը
Դրես-կոդի հոգեբանական նշանակությունը

Հայտնի է` կատարյալ արտաքին տեսքը կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու կարևոր պայմաններից է: Շրջապատողների վրա ազդելու համակարգը շատ պարզ է մասնագետների կարծիքով...

Աշխատանքի արդյունավետության բարձրացման 12 խորհուրդ. 1in.am
Աշխատանքի արդյունավետության բարձրացման 12 խորհուրդ. 1in.am

Ոչինչ միանգամից չի լինում՝ ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր և ժամանակ: Իսկ եթե այդ հարցին մոտենաք կազմակերպված, ապա կհասնեք դրական...

Աշխատավայրում
Կարևոր փաստեր՝ աշխատունակության մասին. 1in.am
Կարևոր փաստեր՝ աշխատունակության մասին. 1in.am

Առավոտյան 6-7-ը «պատուհան է», երբ ամենալավն աշխատում է երկարատև հիշողությունը: Այդ ընթացքում ստացված ցանկացած տեղեկություն հեշտությամբ է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ